Սուրեն Պապիկյանն ինքնամեկուսացած է. նախարարությունում կորոնավիրուսի դեպքեր կան

Նախարարության առաջարկած նախագիծը նիստի ժամանակ ներկայացրեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր բացակա էր կառավարության նիստից, նրան նաև տեղակալներից որևէ մեկը չէր փոխարինում: Իսկ նախարարության առաջարկած նախագիծը նիստի ժամանակ ներկայացրեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

ՀՀ քաղաքացիների շրջանում տարածվում է, թե կորոնավիրուսը բլեֆ է. Փաշինյանի առաջարկը

Նա նաև հայտնեց նախարարի ու նրա տեղակալների բացակայության պատճառը:

«Ցավոք, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կան կորոնավիրուսի հաստատված դեպքեր, այդ պատճառով Սուրեն Պապիկյանը ինքնամեկուսացել է, և ես եմ զեկուցում հարցը»,- ասաց Ավինյանը:

Sputnik Արմենիայի հետ զրույցում Սուրեն Պապիկյանի մամուլի քարտուղար Արմինե Մուրադյանն ասաց, որ նախարարի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է եղել։

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 142–ով և դարձել 3860։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 2218 մարդ, կատարվել է 36016 թեստավորում, արդեն առողջացել են վարակվածներից 1572–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 49 դեպք և մահվան 21 անուղղակի դեպք:

Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացած է

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում Հայաստանում արտակարգ դրությունը երկարացրեց մինչև հունիսի 13–ը, ժամը 17։00–ն։

Հայաստանում կորոնավիրուսից մահացած տղամարդը ունեցել է խրոնիկ հիվանդություններ