ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանը պաշտոնավարել է երկու տարի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանն այսօր` մայիսի 14–ին, աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Sputnik Արմենիայի հետ զրույցում նա հաստատեց այս լուրը:

ԱԱԾ տնօրենն ազատվե՞լ է աշխատանքից. ԱԱԾ մեկնաբանությունը

Գոգյանը նշեց, որ դեռևս պատճառների մասին չի ուզում խոսել, քանի որ նոր է դիմում գրել, և այն դեռ պետք է ընթացք ստանա։

Հիշեցնենք, որ Սմբատ Գոգյանը Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ էր նշանակվել 2018 թվականի հունիսին։

Նա Գիտությունների ազգային ակադեմիայի մաթեմատիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող է։

Պաշտոնից հրաժարված Էրիկ Գրիգորյանը գրառում է արել Facebook–ում