Մխիթարյանին «Արսենալը» պատրաստ է վաճառել 15 մլն ֆունտով. ինչ է ասում «Ռոման»

Մխիթարյանի վաճառքի շուրջ 2 ակումբերի համաձայնության չգալը, ամենայն հավանականությամբ, կապված է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ֆինանսական ճգնաժամով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Հայաստանի հավաքականի ավագ և այս պահին իտալական «Ռոմայի» կազմում վարձավճարով խաղացող, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին Լոնդոնի «Արսենալը» պատրաստ է վաճառել 15 մլն ֆունտով։ Այդուհանդերձ, «Ռոման» պատրաստ չէ այս գումարը վճարել: Տեղեկությունը հայտնում է The Sun-ը:

Միայն տաղանդը քիչ է. Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է հայ երեխաների հարցերին. տեսանյութ

Calcio Mercato-ն էլ գրում է, որ Ֆոնսեկայի ղեկավարները չեն ցանկանում վճարել Մխիթարյանի համար պահանջվելիք 15 մլն ֆունտը: Պատճառը, թերևս, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ֆինանսական ճգնաժամն է:

«Ռոման» Իտալիայում տրանսֆերային պատուհանի վերջին օրը վարձակալեց Մխիթարյանին՝ 2.6 մլն ֆունտի դիմաց: Հռոմեացիների գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան բազմիցս ընդգծել է, որ կցանկանար մշտական հիմուքներով պայմանագիր կնքել Մխիթարյանի հետ.

«Ես ուզում եմ, որ նա մնա: Մխիթարյանը ևս ցանկանում է մնալ: Բայց ակնհայտ է, որ այս հարցի շուրջ մենք պետք է «Արսենալի» հետ խոսենք: Ցանկանում եմ շարունակել աշխատել Մխիթարյանի հետ, քանի որ նա մեծագույն ֆուտբոլիստ ու հիանալի մարդ է»,- ասել էր Ֆոնսեկան:

Մխիթարյանի կողքին. Հայաստանի հավաքականը կարող է համալրվել 2 «ռուս հայով». Առուստամյան

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը 2019 թվականից վարձակալության հիմունքով հանդես է գալիս «Ռոմայում», նրա պայմանագիրը Լոնդոնի «Արսենալի» հետ ավարտվում է 2021-ի ամռանը։