Մեկուսացման ռազմավարությունը փոխվում է․ հյուրանոցներ կտեղափոխվեն ասիմպտոմ վարակակիրները

Առողջապահության նախարարի տեղակալը հորդորում է յուրաքանչյուր անձի դիտարկել որպես պոտենցիալ կորոնավիրուսային հիվանդություն ունեցողի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ մեկուսացման ռազմավարությունը փոխվում է, և արդեն հյուրանոցներ են տեղափոխվելու կորոնավիրուսով հիվանդ այն վարակակիրները, որոնք կլինիկական սիմպտոմներ չունեն։

Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացած է

«Թվերը բարձրանալու դեպքում մեր ռազմավարությունը փոխելու ենք։ Կարանտինի մեկուսացման ուղարկելու հատուկ վայրերում, որոնք հյուրանոցներն էին, տեղակայելու ենք այն հիվանդներին, որոնք որևէ կլինիկական սիմպտոմներ չունեն և դրանով փորձելու ենք միաժամանակ զերծ պահել հիվանդներին տուն ուղարկելուց։ Միաժամանակ, այն պահից սկսած, երբ մենք չենք կարողանա ապահովել իրենց նկատմամբ բժշկական հսկողությունը, նույն այդ հյուրանոցներում և հիվանդանոցներում նույնպես անցնելու ենք նույն ռազմավարությանը` բոլոր թեթև դեպքերում հիվանդին թողնելու ենք տանը և բժշկական հսկողություն ենք սահմանելու նրանց նկատմամբ»,- ասաց նա։

Նախարարի տեղակալը բոլորին կրկին կոչ արեց խստիվ հետևել վիրուսի կանխարգելման կանոներին։

«Պետք է յուրաքանչյուր անձի` լինի դա ձեր հարևանը, բակի ընկերը, թե աշխատանքային գործընկերը, բոլորին դիտարկեք որպես պոտենցիալ կորոնավիրուսային հիվանդութուն ունեցող անձի»,-ասաց նա։

Հավելենք` կորոնավիրուսի վարակման դեպքերը վերջին մեկ օրում ավելացել են 142–ով և դարձել 3860։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 2218 մարդ, կատարվել է 36016 թեստավորում, արդեն առողջացել են վարակվածներից 1572–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 49 դեպք և մահվան 21 անուղղակի դեպք:

Հայաստանում արտակարգ դրության ժամկետը կերկարձգվի ևս մեկ ամսով

Հիշեցնենք` կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Հայաստանում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարված, որը կգործի մինչև 2020 թվականի մայիսի 14-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ, սակայն կառավարությունը մտադիր է մարտի 16-ից ՀՀ-ում գործող արտակարգ դրությունը երկարաձգել մինչև 2020 թվականի հունիսի 13-ը, ժամը 17:00-ը ներառյալ:

Որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում:

Սուրեն Պապիկյանն ինքնամեկուսացած է. նախարարությունում կորոնավիրուսի դեպքեր կան