ՌԱԴԻՈ

Մարկարով. «Չեմ կարծում, որ ԵԱՏՄ գագաթնաժողովի անցկացումը չի կարող ունենալ այլ ձևաչափ»

Քաղաքագետ, ԱՊՀ ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի` ԵԱՏՄ գագաթնաժողովը ցանկացած ձևաչափով կազմակերպելու դիրքորոշմանը:
Sputnik
Մարկարով. «Չեմ կարծում, որ ԵԱՏՄ գագաթնաժողովի անցկացումը չի կարող ունենալ այլ ձևաչափ»

ԵԱՏՄ գագաթնաժողովը ծրագրվել էր անցկացնել մայիսի 19-ին` Մինսկում, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով մի շարք երկրներ փակել են իրենց սահմաններն ու կարանտինային միջոցներ ձեռնարկել։

«Թու, թու, թու». Լուկաշենկոն կորոնավիրուսի թեմայով Փաշինյանի նման է կատակել. տեսանյութ

Ալեքսանդր Մարկարովի կարծիքով` Բելառուսի նախագահի առաջարկն, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է այն տրամաբանությամբ, որով նա առաջնորդվում է վերջին ամիսների ընթացքում` ցուցաբերելով համապատասխան մոտեցում «COVID-19»–ի պայմաններում տեղի ունեցող իրադարձություններին։ 

ԵԱՏՄ գագաթնաժողովը կկայանա ցանկացած ձևաչափով․ Լուկաշենկոն մարտական է տրամադրված

«Օրինակ` մայիսի 9-ի շքերթը, որը կազմակերպվեց Մինսկում, նման վարքագծի ցուցիչներից մեկն է։ Բելառուսում մտածում են, վստահ են, որ հենց այդպես անհրաժեշտ է, նպատակահարմար է դիմավորել կորոնավիրուսի հետ ասոցացվող մարտահրավերները։ Եվ եթե մոտացումն այդպիսին է, ապա Բելառուսի նախագահը երևի վստահ է, որ Մինսկում կարելի է անցկացնել ԵԱՏՄ հերթական գագաթնաժողովն այն ձևաչափով, ինչ համավարակից առաջ էր»,–նշում է քաղաքագետը։ 

Մարկարովը ենթադրում է, որ հիմնական հարցերը կարելի է քննարկել տեսակապի միջոցով, իսկ եթե գագաթնաժողովի շրջանակներում կա երկրների ղեկավարների առանձին հանդիպումների անհրաժեշտություն, ապա դա կարելի է անել փակ խողովակների միջոցով կամ հետաձգել հարցերի քննարկումն այնքան ժամանակ, մինչև հնարավոր լինի առանց մտավախության անցկացնել փակ քննարկումներ` վստահ լինելով, որ տեղի չի ունենա տեղեկատվության արտահոսք։ 

«Լուկաշենկոյի պահվածքն ադեկվատ չէ, նա փորձում է դեմ գնալ համաշխարհային թրենդին»․ Բոզոյան

Քաղաքագետի դիտարկմամբ` գլոբալ խնդիրը պայքարն է համավարակի դեմ, և այդ առումով իրականացվող գործողությունները ներկայացնում են հանրային հետաքրրքություն, հետևաբար, Ալեքսանդր Մարկարովը չի կարծում, որ տվյալ հարցի քննարկումը չի կարող ունենալ այլ ձևաչափ։

Ըստ նրա`թեև ԵԱՏՄ երկրները փորձում են համագործակցության միջոցով, համատեղ ուժերով պայքարել համավարակի դեմ, սակայն իրենց առջև ծառացած խնդիրները լուծում են առանձին–առանձին, որպեսզի համավարակը չտարածվի իրենց ներսում և դուրս չգա երկրների սահմաններից։ 

«Իսկ «բատկան» տրակտորով ու օղիով է բուժում»․ Լուկաշենկոն նախատել է «լեզվին տվող» ռուսներին