Լիտվան Հայաստանին մարդասիրական օգնություն է ուղարկել կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Բալթյան հանրապետությունը պաշտպանության միջոցներ է ձեռք բերել տեղի արտադրողներից։ Մարդասիրական օգնությունը Հայաստան կհասցնեն Լիտվայի ռազմաօդային ուժերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի –Sputnik. Լիտվան կորոնավիրուսի դեմ պայքարի համար մարդասիրական բեռներ է ուղարկել Հայաստան, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Լիտվան` հղում անելով երկրի ԱԳՆ–ին։

Կյանքը կարանտինից հետո. ԱՊՀ արտգործնախարարները կքննարկեն համագործակցության ծրագրերը

Լիտվայի կառավարությունը օգնություն է տրամադրել այդ երկրներից ստացված հարցումներին ի պատասխան։ UAB Baltic digital printing–ից և UAB Medienos era–ից 100 հազար եվրո արժողությամբ 52.6 հազար պաշտպանիչ վահաններ են ձեռք բերվել։

Նշվում է, որ բացառությամբ Ուկրաինայի, որտեղ մարդասիրական օգնության խմբաքանակը կհասցվի ցանաքային տրանսպորտով, մյուս երկրներ այն կտեղափոխեն Լիտվայի ռազմաօդային ուժերը։

Հիշեցնենք` մայիսի 14-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի 3718 դեպք է հաստատվել։ Մեկ օրվա ընթացքում 142 նոր դեպք է գրանցվել։ Համավարակի ողջ ընթացքում երկրում 49 մարդ է մահացել։ Այլ պատճառներով մահացածների թիվը 21 է։

Նոր տվյալների համաձայն` բուժվածները 1572–ն են։ Բուժում է ստանում 2218 մարդ։

Դեռ շատ զոհեր կլինեն․ Անտոնիո Գուտերեշը՝ կորոնավիրուսի մասին