Ինտերպոլով հետախուզվող իրանցի անչափահաս երեխաներին Երևանում են գտել

Իրանի Ինտերպոլի կողմից փնտրվող երեխաներն ունեցել են Միգրացիոն ծառայության կողմից տրամադրված ապաստան հայցողի վկայականներ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Ոստիկանությունը տեղեկացնում է, որ Հայաստանի ոստիկանները պարզել են Իրանի Ինտերպոլի կողմից փնտրվող երեխաների գտնվելու վայրը։

ՀՀ հետախույզները հայտնաբերել են վրացուն, որին փնտրում էր Թուրքիան

«Ապրիլի 7-ին ՀՀ-ում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյից ՀՀ ոստիկանություն գրություն էր ստացվել, որ Իրանի Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից, որպես անհայտ կորած, միջազգային հետախուզում է իրականացվում ԻԻՀ 13 և 5 տարեկան երկու քաղաքացիների նկատմամբ»,–նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Ոստիկանության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ երեխաներն իրենց մոր հետ բնակվում են Երևանի Մոլդովական փողոցի շենքերից մեկում։ Նրանք ունեն Միգրացիոն ծառայության կողմից տրամադրված ապաստան հայցողի վկայականներ:

Հայտնաբերման մասին տեղեկացվել է ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ:

Վաճառվում է երիկամ. հայաստանցու քրեական բիզնեսը` արտերկրում. տեսանյութ