Ի՞նչ նոր կանոններ են գործելու տրանսպորտում մայիսի 18-ից հետո. խախտողները տուգանվելու են

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ԱԺ պատգամավորներին ներկայացրեց արտակարգ դրության նոր ռեժիմի պայմաններում հանրային տրանսպորտի համար սահմանվող կանոնները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Այսօր ԱԺ-ում արտակարգ դրության երկարաձգման հարցով հրավիրված արտահերթ նիստում ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ մայիսի 18-ից Հայաստանում վերագործարկվող հանրային տրանսպորտից օգտվելու համար դիմակ կրելը պարտադիր պայման կլինի։

Հայաստանում տրանսպորտը կաշխատի, մանկապարտեզները կբացվեն, իսկ դիմակ չկրողները կտուգանվեն

«Չի թույլատրվելու գերծանրաբեռնված տրանսպորտը։ Պարտադիր պայմաններ ու կանոններ են դրված նաև ախտահանման հետ կապված: Կա նաև վերահսկող մարմին»,- հայտնեց նա:

Սահմանված նոր կանոնները խախտելու դեպքում, Ավինյանի խոսքով, պատժամիջոցներ են կիրառվելու և՛ տրանսպորտը շահագործող ընկերությունների, և՛ սահմանված կանոնները չպահպանող քաղաքացիների նկատմամբ:

Պարետի սահմանած կանոնները խախտելու համար տուգանքների նվազագույն շեմը 50 000 դրամ է։

Ոստիկանությունը մայիսի 18-ից կանցնի բնականոն աշխատանքային ռեժիմի

Հիշեցնենք՝ ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ` մարտի 16-ից ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության ժամկետը կերկարաձգվի ևս մեկ ամսով՝ մինչև հունիսի 13-ը` ժամը 17:00-ն ներառյալ:

Կառավարության ընդունած որոշումն այժմ քննարկվում է նաև ԱԺ արտահերթ նիստում:

Հայաստան-Ռուսաստան կանոնավոր չվերթերը կբացվեն. ինչ են պարտավոր անել Հայաստան եկածները