ՀՀ կառավարությունը կարող է անցնել հեռավար աշխատանքի

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ԱԺ-ում հայտնեց, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ՀՀ կառավարության նիստերը մոտ ապագայում կարող են անցնել առցանց տարբերակով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն այսօր ԱԺ-ում արտակարգ դրության երկարաձգման հարցով հրավիրված արտահերթ նիստում հայտնեց, որ ՀՀ կառավարությունն ու պարետատունը քննարկում են կառավարության ու նախարարական կոմիտեների նիստերը հեռավար կարգով անցկացնելու հնարավորությունը:

Ի՞նչ նոր կանոններ են գործելու տրանսպորտում մայիսի 18-ից հետո. խախտողները տուգանվելու են

«Արդարադատության նախարարությունը նմանատիպ նախագիծ է ներկայացրել, որը շատ մոտ ապագայում կքննարկենք կոմիտեի նիստում»,- ասաց նա:

Հայաստան-Ռուսաստան կանոնավոր չվերթերը կբացվեն. ինչ են պարտավոր անել Հայաստան եկածները

Հիշեցնենք՝ ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշման համաձայն` մարտի 16-ից ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության ժամկետը կերկարաձգվի ևս մեկ ամսով՝ մինչև հունիսի 13-ը` ժամը 17:00-ն ներառյալ:

Մեկուսացման ռազմավարությունը փոխվում է․ հյուրանոցներ կտեղափոխվեն ասիմպտոմ վարակակիրները