Երևանում 62–ամյա տղամարդն ընկերոջ 9–ամյա դստեր նկատմամբ անբարո գործողություններ է արել

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ) հատկանիշներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Երևանում 62–ամյա տղամարդ է ձերբակալվել ընկերոջ 9–ամյա դստեր նկատմամբ անբարո գործողություների համար; Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

ԱԺ-ն ընդունեց Լանզարոտեի կոնվենցիան. սեռական դաստիարակությունը կարող է սկսվել դպրոցից

«2020թ. մայիսի 4-ին՝ ժամը 15։45-ին, քաղաքացին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2020թ. փետրվար վերջին՝ կեսօրվա ժամերին, իր ամուսնու ընկերը Երևան քաղաքի Ավան, Մարշալ Խուդյակով փողոցի տներից մեկի ննջասենյակում սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 2011թ. ծնված իր անչափահաս դստեր նկատմամբ»,–ասվում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։։

Դեպքի առթիվ 2020թ. մայիսի 6-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ) հատկանիշներով, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում:

Մայրը պնդում է, որ 16-ամյա որդուն հայրն ամիսներ շարունակ սեռական բռնության է ենթարկել

Երևան քաղաքի 62-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ վերոնշյալ հանցավոր արարքը կատարելու կասկածանքով:

Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

54-ամյա տղամարդը կալանավորվել է անչափահասի նկատմամբ սեքսուալ բռնի գործողությունների համար