ԵԱՏՄ գագաթնաժողովը կկայանա ցանկացած ձևաչափով․ Լուկաշենկոն մարտական է տրամադրված

Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ պատրաստ է մայիսի 19-ին Մինսկում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովը կազմակերպել ցանկացած ձևաչափով՝ չբացառելով դեմառդեմ հանդիպումը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ տեսաբանակցությունների ժամանակ ասել է, որ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը կորոնավիրուսի համավարակի պատճառով կանցկացվի տեսակապի միջոցով։ Տեղեկությունը հայտնում է БЕЛТА-ն։

ԵԱՏՄ երկրների ներկայացուցիչները քննարկել են COVID-19-ի դեմ պայքարի համատեղ քայլերը

Լուկաշենկոն նշել է նաև, որ պատրաստ է ԵԱՏՄ գագաթնաժողովը կազմակերպել ցանկացած ձևաչափով` չբացառելով դեմառդեմ հանդիպումը:

Գագաթնաժողովը ծրագրվել էր անցկացնել մայիսի 19-ին Մինսկում, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով մի շարք երկրներ փակել են իրենց սահմաններն ու կարանտինային միջոցներ ձեռնարկել։

ԵԱՏՄ-ում կորոնավիրուսի կանխարգելման համալիր ծրագիր են մշակել

ԵԱՏՄ-ն Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա ստեղծված միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թ-ի հունվարի 1-ից: Այժմ ԵԱՏՄ-ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։

ԵԱՏՄ–ից մթերք արտահանելու սահմանափակումները հազիվ թե երկարաձգվեն. Քամալյան