ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը այսօր` մայիսի 13-ին, ռուսական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ. տեղեկանում ենք Ազգային ժողովի պաշտոնական կայքից։
«Կողմերը շնորհավորել են միմյանց Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ: Երկու երկրների խորհրդարանների ղեկավարները տեղեկություններ են փոխանակել Հայաստանում ու Ռուսաստանում համավարակի դեմ իրականացվող միջոցառումների վերաբերյալ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերվել առաջիկայում շարունակել քննարկումները տեսակապի միջոցով:
Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը 2019–ի նոյեմբերի 4-ին հանդիպել էր աշխատանքային այցով եւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի միջոցառումների շրջանակում Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Նա նշել էր, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս խորհրդարանական դիվանագիտության զարգացմանը: