ԶՈՒ պետական շահերի պաշտպանության ոլորտում պետությանը 480 մլն դրամի վնաս է պատճառվել

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում պետությանը պատճառված 480 մլն դրամի վնասից վերականգնվել է 4 միլիոնը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik. ՀՀ դատախազությունը տեղեկացնում է, որ Զինված ուժերում պետական շահերի պաշտպանության ոլորտում ՀՀ զինվորական դատախազության գործունեությամբ 2020թ. առաջին եռամսյակում հայտնաբերվել է պետությանը պատճառված 480 մլն դրամի վնաս։

Պետությանը 33 մլն 600 000 դրամի վնաս են տվել, բայց ՔԿ–ն հանցակազմ չի գտել. գործը կարճվել է

«2020թ․ առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից իրականացվել է 119 ուսումնասիրություն։ Դրանք 41-ով կամ 52%-ով գերազանցում են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքները։ Խախտումներ են հայտնաբերվել ուսումնասիրություններից 47-ի դեպքում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Բարձր տեխնոլոգիաների նախարարության պաշտոնյաները պետությանը 10 մլն դրամի վնաս են հասցրել

Պետական շահերի պաշտպանության հարցադրումներով իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով՝ նախապատրաստված 35 նյութերից 24-ով հարուցվել են քրեական գործեր: Ընդ որում՝ հարուցված քրեական գործերի քանակը 3 անգամ ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

ԱԱԾ–ն խոշոր չարաշահում է բացահայտել. Գագիկ Խաչատրյանի ենթակային մեղադրանք է առաջադրվել

2020թ․ առաջին եռամսյակի ընթացքում արձանագրված պետությանը պատճառված 480 մլն դրամի վնասից վերականգնվել է 4.085.423-ը։ Չվերականգնված վնասների գերակշռող մասի վերաբերյալ հարուցվել են քրեական գործեր։