Ոստիկանությունը մայիսի 18-ից կանցնի բնականոն աշխատանքային ռեժիմի

Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է առաջիկա գործունեության ձևաչափին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի - Sputnik. ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ մայիսի 18-ից ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական տարածքային բոլոր ստորաբաժանումներում, առանց նախնական գրանցման, սովորական ընթացակարգով կիրականացվեն բոլոր գործառույթները:

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 142 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 3860 է

Տարածքային ստորաբաժանումներ մուտքը կլինի միայն անհատական պաշտպանիչ միջոցներով՝ դիմակներով։

Հիշեցնենք, որ մայիսի 18-ից հանրային տրանսպորտն ամբողջությամբ կգործարկվի, կվերաբացվեն առևտրի բոլոր կետերը: Չնայած դրան, ԱԺ–ում այժմ քննարկվում է արտակարգ դրության ժամկետը մինչև հունիսի 13-ը երկարացնելու հարցը։

Հանրային բաց ու փակ բոլոր տարածքներում դիմակ կրելը մայիսի 25–ից դառնալու է պարտադիր, իսկ չկրողները տուգանվելու են:

«Կորոնավիրուսով վարակված 660 անձ թոքաբորբ ունի, 33-ի վիճակը ծայրահեղ ծանր է»․ Նանուշյան