Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 142 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 3860 է

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակը և տվյալներ հրապարակել գրանցված նոր դեպքերի, բուժման մեջ գտնվողների, առողջացածների ու մահվան ելքերի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 142–ով և դարձել 3860։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Ո՛չ ջերմություն, ո՛չ հազ. գիտնականները պարզել են կորոնավիրուսի ամենատարածված ախտանիշը

Այս պահին փաստացի բուժում է ստանում 2218 մարդ, կատարվել է 36016 թեստավորում, արդեն առողջացել են վարակվածներից 1572–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 49 դեպք և մահվան 21 անուղղակի դեպք:

Մայիսի 13-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 3718 էր:

Հիշեցնենք` կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Հայաստանում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարված, որը կգործի մինչև 2020 թվականի մայիսի 14-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ, սակայն կառավարությունը մտադիր է մարտի 16-ից ՀՀ-ում գործող արտակարգ դրությունը երկարաձգել մինչև 2020 թվականի հունիսի 13-ը, ժամը 17:00-ն ներառյալ: Որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում:

«Պատասխանին երկար սպասելու խնդիր չենք ունենա». Գյումրիում էլ են կորոնավիրուս ախտորոշում

Մայիսի 4-ից հանվել են քաղաքացիների տեղաշարժին ու տնտեսական գործունեությանը վերաբերող մի շարք սահմանափակումներ, այլևս չկա նաև տեղաշարժման թերթիկի անհրաժեշտություն։