Հայաստանում արտակարգ դրության ժամկետը կերկարձգվի ևս մեկ ամսով

Արտակարգ դրության նոր ռեժիմը նաև որոշակի խստացումներ է ենթադրում: Օրինակ՝ նախատեսում է «հարկադիր հոսպիտալացում» ու «հարկադիր մեկուսացում» կիրառելու հնարավորություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Մարտի 16-ից ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության ժամկետը կերկարձգվի ևս մեկ ամսով՝ մինչև հունիսի 13-ը, ժամը 17:00-ն ներառյալ:

ՀՀ քաղաքացիների շրջանում տարածվում է, թե կորոնավիրուսը բլեֆ է. Փաշինյանի առաջարկը

Այս մասին որոշումն ընդունվեց այսօրվա կառավարության նիստում:

«Մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել, որի մասին են վկայում, մասնավորապես, 2020 թվականի մայիսի 12-ի դրությամբ հաստատված կորոնավիրուսային հիվանդության 3538 դեպքերը, որոնցից 1430-ն` առողջացած, 47-ը` մահվան ելքով»,- նշված է կառավարության հաստատած որոշման նախագծում:

Արտակարգ դրության նոր փուլը նախորդների համեմատ որոշակի խստացումներ է ենթադրում: Օրինակ՝ նախատեսում է «հարկադիր հոսպիտալացում» ու «հարկադիր մեկուսացում» կիրառելու հնարավորություն:
Այն կարող է կիրառվել ինչպես հիվանդի կամ վարակվածի, այնպես էլ նրանց հետ շփված անձանց նկատմամբ՝ այլ անձանց հետ անմիջական շփումը բացառելու և վարակի տարածումը կանխելու նպատակով:

Ո՛չ ջերմություն, ո՛չ հազ. գիտնականները պարզել են կորոնավիրուսի ամենատարածված ախտանիշը

Նշենք, որ մայիսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3860 դեպք, առողջացել է 1572 մարդ, մահացածների թիվը հասել է 49-ի։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 2218 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 36016 թեստավորում:

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 142 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 3860 է

Վերջին մեկ օրվա դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 142 նոր դեպք և 72 առողջացած։

Հիշեցնենք` կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Հայաստանում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարված, որը պետք է գործեր մինչև 2020 թվականի մայիսի 14-ը՝ ժամը 17:00-ը ներառյալ։

Մայիսի 4-ից հանվել են քաղաքացիների տեղաշարժին ու տնտեսական գործունեությանը վերաբերող մի շարք սահմանափակումներ, այլևս չկա նաև տեղաշարժման թերթիկի անհրաժեշտություն։

Դմիտրի Պեսկովն ասել է՝ որն է COVID-19-ի գլխավոր վտանգը