ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի –Sputnik. Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ օպերատիվ-տակտիկական զորավարժություններ կանցկացնի մայիսի 18-22–ը։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը` հղում անելով ՊՆ մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ զորավարժություններին կմասնակցեն մինչև 10 հազար զինծառայող, շուրջ 120 տանկ և զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մինչև 200 հրթիռահրետանային կայանք, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, մինչև 30 միավոր ավիացիա, ինչպես նաև տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր։
Զորավարժությունների ընթացքում կմշակվեն մարտական պատրաստվածության, պլանավորման և գործողությունների բազմակողմանի ապահովման, զորքերի տարբեր տեսակների կառավարման մարմինների փոխգործակցության հարցեր, ինչպես նաև կփորձարկվեն զորավարժությունների պայմաններում ստեղծված հարվածային զորախմբերի կրակային և մանևրելու հնարավորությունները:
Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելում է առաջնագծի տարբեր հատվածներ. Արցախը հետևում է
Նախատեսում է նաև ընտրված ուղղություններով հրթիռային զորքերի և հրետանու զանգվածային հարվածներ, ավիացիայի ռումբային և գրոհային հարվածներ, ինչպես նաև գերճշգրիտ միջոցների կիրառում հակառակորդի զորքերի օպերատիվ դիրքավորման ամբողջ խորությամբ։
Զորքերի պրակտիկ գործողությունների ստուգումը կիրականացվի տարբեր ուսումնական կենտրոններում և հրաձգարաններում։
Ադրբեջանական կողմը փորձում է քողարկել սեփական գործողությունները. ՀՀ ՊՆ հայտարարությունը