«Զվարթնոց» օդանավակայանում կվերսկսվեն կանոնավոր բեռնափոխադրումները

Չվերթերը կիրականացվեն Boeing 737-400 օդանավերով՝ մինչև 20 տոննա բեռ փոխադրելու հնարավորությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Տևական դադարից հետո «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Բեռնային համալիրում կսկսեն իրականացվել կանոնավոր բեռնային (cargo) փոխադրումներ: Տեղեկությունը հայտնում է օդանավակայանի մամուլի ծառայությունը։

««Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և Coyne Airways ընկերության միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` մայիսի 10-ին սկսվել են Լյոժ (Բելգիա) և Երևան🇦🇲 քաղաքների միջև կանոնավոր բեռնային փոխադրումները»,– նշված է հաղորդագրության մեջ:

Բեռնային փոխադրումները կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր կիրակի:

Հնարավոր է` Հայաստանում տնից դուրս գալիս դիմակ կրելը պարտադիր դառնա

Չվերթերը կիրականացվեն Boeing 737-400 օդանավերով՝ մինչև 20 տոննա բեռ փոխադրելու հնարավորությամբ:

«Եթե այս տեմպերով գնանք, ստիպված կլինենք նորից սահմանափակումներ մտցնել». Փաշինյան