Հայաստանի ֆուտբոլի հավաքականի տեխնիկական տնօրենը կասկածում է, որ կորոնավիրուս է տարել

Հայաստանի ֆուտբոլի հավաքական թիմերի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը համավարակից առաջ գնացել է Իսպանիա ու մնացել այնտեղ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի –Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքական թիմերի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը, որը գտնվում է Իսպանիայում, կորոնավիրուսի կասկածով ինքնամեկուսացել է։

Վարչապետի աշխատակազմի 2 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

«Մարտի 11-ից ես տանն եմ։ Իսպանիա էի ժամանել, որպեսզի ՈւԵՖԱ–ի համար վերլուծեի «Վալենսիայի» և «Ատալանտայի» միջև չեմպիոնների լիգայի խաղը։ Այդպես էլ մնացի Իսպանիայում։ Այժմ ես տանն եմ` Ալբասետեում։ Այստեղ եմ անցկացնում ամբողջ ժամանակս, աշխատում եմ, զբոսնում, սպորտով զբաղվում, երբեմն կիթառ նվագում և ամեն երեկո ծափահարում հանուն մեզ իրենց կյանքը վտանգող բժիշկներին», –Sport.es իսպանական պարբերականին ասել է Մելենդեսը։

Ո՛չ ջերմություն, ո՛չ էլ հազ. գիտնականները պարզել են կորոնավիրուսի ամենատարածված ախտանիշը

Հայաստանի ֆուտբոլի հավաքական թիմերի տեխնիկական տնօրենը կարծում է, որ կորոնավիրուս է ունեցել։ Նրա խոսքով` Վալենսիայից տուն վերադառնալուց 5 օր անց ինքնազգացողությունը վատացել էր։

«Չոր հազ ունեի, սակայն առանց ջերմության։ Ամբողջ մարմինս ցավում էր։ 22 օր հակաբիոտիկներ եմ ընդունել։ Ապաքինվել եմ ծանոթ բժիշկների շնորհիվ, առանց հոսպիտալացման», – պատմել է Մելենդեսը։

Նա հայտնել է, որ այժմ իրեն լավ է զգում, և մտադիր է կորոնավիրուսի թեստ հանձնել։

Խինես Մելենդեսը կարիերան սկսել է «Ալբասետե» ակումբում, 2008 թվականից ՈւԵՖԱ–ի տեխնիկական հրահանգիչն է, իսկ 2011 թվականից` ՖԻՖԱ–ի։

2011-2018 թվականներին զբաղեցրել է Իսպանիայի ազգային հավաքականի տեխնիկական տնօրենի և համակարգողի պաշտոնը։

Իսպանիայի մինչև 17 և մինչև 19 տարեկանների հավաքականների հետ 6 անգամ հաղթել է Եվրոպայի առաջնությունում։

Տարբեր ժամանակներում և տարբեր հավաքականներում նա մարզել է այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Չավի Էռնանդեսը, Անդրես Ինյեստան, Իկեր Կասիլյասը, Դավիդ Վիլյան, Սեսկ Ֆաբրեգասը, Խուան Մատան, Ժերար Պիկեն, Իսկոն։

Խինես Մելենդեսն ասել է, թե ինչ է անելու Հայաստանում ֆուտբոլի զարգացման համար