ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության 2 աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։
Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:
Երկու աշխատակիցներն էլ մեկուսացված են: Վարչապետի խոսնակը հայտնեց նաև, որ Փաշինյանը նշված երկու աշխատակցի հետ շփում չի ունեցել, հետևաբար թեստավորման կարիք չկա:
Նշենք, որ մայիսի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3718 դեպք, առողջացել է 1500 մարդ, մահացածների թիվը հասել է 48-ի։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 2149 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 34 766 թեստավորում:
Վերջին մեկ օրվա դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 180 նոր դեպք և 70 առողջացած։
«Պատասխանին երկար սպասելու խնդիր չենք ունենա». Գյումրիում էլ են կորոնավիրուս ախտորոշում