Կրակոցներ Երևանում. մեկ անձ ձերբակալվել է

Ոստիկանությունը ճշտել է վիճաբանության մասնակիցների շրջանակը և նրանցից մեկին բերման ենթարկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. Երեկ երեկոյան Երևանում կրակոցներ են հնչել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։

Գավառի կրակոցների գործով մեղադրանք է առաջադրվել 23 անձի․ նոր մանրամասներ

«Ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ ժամը 23։25-ի սահմաններում Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի նրբանցքում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։ Դեպքի վայր է ժամանել ոստիկանության օպերատիվ խումբը»,–ասացին ոստիկանության լրատվական ծառայությունից։

45–ամյա էջմիածնեցին նույն օրը մի մարդու հրացանով սպանել է, մեկ ուրիշին` դանակահարել

Գաբրիելյանի խոսքով` մեկնած օպերատիվ խումբը պարզել է վիճաբանության մասնակիցների շրջանակը․մեկ անձ բերման է ենթարկվել և ձերբակալվել։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։