«Թույլ չտվեցին ասել ճշմարտությունը»․ Ջիգարխանյանի նախկին կինը խոստացել է պատմել ամեն ինչ

Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան կարծում է, որ եթե անգամ իրավիճակը բարդ ու ողբերգական է եղել, գիրքը պետք է լավը լինի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, ինքնամեկուսացման ընթացքում ժամանակը զուր չի վատնում։ Յանդեքս Դզեն առցանց հարթակի «Կոսմատի բլոգ»-ին տված հարցազրույցում նա պատմել է, որ սկսել է իր ու Ջիգարխանյանի մասին հուշեր գրել։

«Նրա պահվածքը զզվեցրել է». Արմեն Ջիգարխանյանի որդին քննադատել է հոր նախկին կնոջը

«Այսպես թե այնպես մեր մասին ողջ ճշմարտությունը ոչ մի տեղ էլ թույլ չտվեցին կարգին պատմել։ Եվ ես կարանտինի ընթացքում կամաց-կամաց զբաղվում եմ նաև դրանով։ Ինձ դուր չի գալիս ճշմարտության և առողջ բանականության բացակայությունն այս ամենում։ Այդ թերությունը շտկելու համար էլ գրվում են այս հուշերը»,-պատմել է դաշնակահարուհին։

Վիտալինան արդեն համահեղինակ է ընտրել, որի հետ քննարկում է վերապատմության ֆորմատը։ Նա նշում է, որ անգամ եթե իրավիճակը բարդ ու ողբերգական է եղել, գիրքը պետք է լավը լինի ։

«Հիմա ինձ մոտ այնպիսի շրջան է, որ զգացմունքային առումով որևէ բան հիշելը, այդ ամենին վերադառնալը հաճույք չի պատճառում։ Այս պահին ավելի շատ տրամադրված եմ ապագայի մասին մտածելու, քան ինչ-որ արդյունքներ ամփոփելու։ Դեռ չգիտեմ, թե ինչպես կարելի է նման հոգեվիճակում լավ գիրք գրել, բայց հավատում եմ, որ կանեմ»,-հարցազրույցի ընթացքում ասել է Ջիգարխանյանի նախկին կինը։

«Նա իմ առաջին տղամարդն էր». Վիտալինան պատմել է իր ու Ջիգարխանյանի հարաբերությունների մասին

Ջիգարխանյանի և Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ամուսնությունը տևեց երկու տարի, այդ ընթացքում դերասանն իր կնոջը դարձեց իր թատրոնի տնօրենը, բայց վեճից հետո մեղադրեց նրան խաբեբայության և իր դեմ մահափորձ կատարելու համար։

Հիմա դերասանին խնամում է նախկին կինը՝ Տատյանա Վլասովան, որի հետ նա ապրել է 48 տարի՝ 1967-2015թթ․։ Վլասովան նախկին ամուսնում մոտ վերադարձել է 2019-ի դեկտեմբերին։ Նրանք Ամանորը միասին են անցկացրել։