Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 180–ով և դարձել 3718

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը նոր տվյալներ է հրապարակել Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության ընթացքի մասին։ Մահվան ևս մեկ դեպք է գրանցվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 180–ով և դարձել 3718։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

«Եթե այս տեմպերով գնանք, ստիպված կլինենք նորից սահմանափակումներ մտցնել». Փաշինյան

Այս պահին փաստացի բուժում է ստանում 2149 մարդ, կատարվել է 34 766 թեստավորում, արդեն առողջացել են վարակվածներից 1500–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 48 դեպք և մահվան 21 անուղղակի դեպք:

Մայիսի 12-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 3538 էր:

Հիշեցնենք` կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Հայաստանում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարված, որը կգործի մինչև 2020 թվականի մայիսի 14-ը՝ ժամը 17:00-ը ներառյալ։

Մայիսի 4-ից հանվել են քաղաքացիների տեղաշարժին ու տնտեսական գործունեությանը վերաբերող մի շարք սահմանափակումներ, այլևս չկա նաև տեղաշարժման թերթիկի անհրաժեշտություն։

Պատվաստանյութ կորոնավիրուսի դեմ․ դեռ որքա՞ն է պետք սպասել փրկությանը. տեսանյութ