Հայաստանում արտակարգ դրությունն առաջարկվում է երկարաձգել մինչև հունիսի 13-ը

Նոր որոշման նախագիծը նախորդի համեմատ որոշակի խստացումներ է ենթադրում: Օրինակ՝ նախատեսում է «հարկադիր հոսպիտալացում» ու «հարկադիր մեկուսացում» կիրառելու հնարավորություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը մտադիր է մարտի 16-ից ՀՀ-ում գործող արտակարգ դրությունը երկարաձգել մինչև 2020 թվականի հունիսի 13-ը, ժամը 17:00-ն ներառյալ:
Այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության վաղվա նիստի օրակարգում:

Վարչապետի աշխատակազմի 2 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

«Մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել, որի մասին են վկայում, մասնավորապես, 2020 թվականի մայիսի 12-ի դրությամբ հաստատված կորոնավիրուսային հիվանդության 3538 դեպքերը, որոնցից 1430-ն` առողջացած, 47-ը` մահվան ելքով »,- ասված է նախագծում:

Նոր որոշման նախագիծը նախորդի համեմատ որոշակի խստացումներ է ենթադրում: Օրինակ՝ նախատեսում է «հարկադիր հոսպիտալացում» ու «հարկադիր մեկուսացում» կիրառելու հնարավորություն:

Այն կարող է կիրառվել ինչպես հիվանդի կամ վարակվածի, այնպես էլ նրանց հետ շփված անձանց նկատմամբ՝ այլ անձանց հետ անմիջական շփումը բացառելու և վարակի տարածումը կանխելու նպատակով:

Նշենք, որ մայիսի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3718 դեպք, առողջացել է 1500 մարդ, մահացածների թիվը հասել է 48-ի։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 2149 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 34 766 թեստավորում:

Վերջին մեկ օրվա դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 180 նոր դեպք և 70 առողջացած։

Ո՛չ ջերմություն, ո՛չ էլ հազ. գիտնականները պարզել են կորոնավիրուսի ամենատարածված ախտանիշը

Հիշեցնենք` կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Հայաստանում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարված, որը պետք է գործեր մինչև 2020 թվականի մայիսի 14-ը՝ ժամը 17:00-ը ներառյալ։

Մայիսի 4-ից հանվել են քաղաքացիների տեղաշարժին ու տնտեսական գործունեությանը վերաբերող մի շարք սահմանափակումներ, այլևս չկա նաև տեղաշարժման թերթիկի անհրաժեշտություն։

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի տեխնիկական տնօրենը կասկածում է, որ կորոնավիրուս է տարել