Հայաստանի և այլ երկրների քաղաքացիներ Կահիրեից թռել են «Բելավիայի» չվերթով

Եգիպտոսի մայրաքաղաքից հատուկ չվերթով տարհանվել են 97 մարդ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. «Բելավիա» ավիաընկերությունը չարտերային չվերթ է իրականացրել Կահիրե-Մինսկ երթուղիով` Բելառուսի և այլ երկրների քաղաքացիներին տեղափոխելու համար։ Տեղեկությունը հայտնում է БЕЛТА-ն՝ հղում անելով Եգիպտոսում Բելառուսի դեսպանատանը։

Հայաստանյան օդանավերի հարցով նիստը կայացել է առցանց. մասնակցել է նաև Տաթևիկ Ռևազյանը

Եգիպտոսի մայրաքաղաքից հատուկ չվերթով տարհանվել է 97 մարդ։ Նրանց շարքում կային Բելառուսի, Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի ու Շվեդիայի քաղաքացիներ։