ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, որը վարակվել է կորոնավիրուսով, պատմել է՝ ինչպես է նրա մոտ հիվանդությունն ընթանում։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Կրեմլի ներկայացուցիչը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում նշել է, որ մայիսի 1-ից տանն է եղել, քանի որ նրա գործընկերներից մեկի մոտ, որի հետ նա շփում է ունեցել, կորոնավիրուս է ախտորոշվել։
Պեսկովն ընդգծել է, որ սկզբում իր մոտ ախտանշաններ չեն եղել, սակայն հետո ջերմությունը սկսել է բարձրանալ՝ 37,4-ից 37,8։ Ինքն ու կինը՝ Տատյանա Նավկան, հույս են ունեցել, որ այդ շրջանը տանը կանցկացնեն, սակայն երբ իր ինքնազգացողությունը վատացել է, ստիպված են եղել բժիշկի դիմել։
«Հենց դա է վտանգը՝ սպասելը։ Երբ հասկացանք, որ գործընթացը «վերելք է ապրում»` ջերմություն ունենք, մարմինը կոտրատվում է ցավից, միանգամից հիվանդանոց գնացինք։ Ու ճիշտ արեցինք, որ գնացինք ու համակարգչային տոմոգրաֆիա անցանք», - ասել է նա։
Դմիտրի Պեսկովը վարակվել է COVID-19-ով
Դմիտրի Պեսկովը նշել է, որ ավելի քան մեկ ամիս է` շփում չի ունեցել նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս պահին մամուլի քարտուղարի պարտականությունները կատարում են իր տեղակալն ու վարչության աշխատակիցները։ Պեսկովն ապաքինվելուն պես աշխատանքի կվերադառնա։
Հիշեցնենք` Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։
Աշխարհում կորոնավիրուսի 4.3 մլն դեպք է գրանցվել։ Մահացել է 292 893 մարդ։
Պեսկովն ասել է` կորոնավիրուսը երբ կարող է նահանջել Ռուսաստանում