Ադրբեջանը կրկին կրակել է Տավուշի ուղղությամբ, բնակելի տներ են վնասվել. լուսանկարներ

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի հրապարակած լուսանկարներում երևում են կրակոցների թողած հետքերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Այսօր՝ մայիսի 13-ին, ժամը 14:00-ին ադրբեջանական մարտական հենակետերից խոշոր տրամաչափի զենքերից կրակել են Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել են բնակելի տներ։ Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

«Հակառակորդի կրակետերի ուղղությամբ հայ դիրքապահների ձեռնարկած համապատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը լռեցվել է»,– գրել է նա։

Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելում է առաջնագծի տարբեր հատվածներ. Արցախը հետևում է

Հիշեցնենք` մարտի 30-ին Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանի՝ Նոյեմբերյանին հարակից հատվածում տեղակայված զորամասի ուղղությամբ ադրբեջանական զինուժը դիվերսիոն ներթափանցման փորձ էր կատարել: Հրաձգային զինատեսակներից կրակահերթեր էին արձակվել մարտական դիրքերի ուղղությամբ, որոնց հետևանքով երեք հայ զինծառայողներ մարմնական վնասվածքներ էին ստացել:

Ադրբեջանական կողմը փորձում է քողարկել սեփական գործողությունները. ՀՀ ՊՆ հայտարարությունը

Հայկական գյուղերի խաղաղ բնակիչների ուղղությամբ արձակված կրակոցներից վիրավորվել էր նաև Ոսկևան գյուղի բնակիչ, դպրոցական 15-ամյա մի երեխա:

Նոյեմբերյանում ադրբեջանական կրակոցներից վնասվել են սահմանամերձ գյուղի տները