«Աշխատանքային նոր տարվա սկիզբ» ՄԻՊ–ի աշխատակազմը դիմավորում է ԱԺ-ից վերադարձող Թաթոյանին

Աշխատակիցները Թաթոյանին սպասում են շենքի առաջին հարկի նախասրահում ու նրա մուտքը ողջունում ծափահարություններով:
Sputnik

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook-ում տեսանյութ է հրապարակել այն մասին, թե ինչպես է իր աշխատակազմը դիմավորում իրեն ԱԺ-ի երկօրյա թեժ քննարկումներից հետո:

Տեսանյութում երևում է, որ աշխատակիցները Թաթոյանին սպասում են պաշտպանի գրասենյակի առաջին հարկի նախասրահում ու նրան են դիմավորում ծափահարություններով:

«Չհամարձակվեք ձայն բարձրացնել ինձ վրա․ Թաթոյանը` պատգամավորին

Թաթոյանը ևս չի մոռացել իր գրառման մեջ ընդգծել իր աշխատակիցների կատարած աշխատանքը:

«1200-ից ավել էջերի վրա շարադրված հաղորդումը և մեկ տասնյակից անցնող արտահերթ զեկույցները յուրաքանչյուր աշխատողի եռանդուն ու նվիրված աշխատանքի արդյունք են»,- գրել է նա։

Պաշտպանը նաև նշում է, որ Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցի քննարկման ավարտը ազդարարում է աշխատանքային նոր տարվա սկիզբ։

Հիշեցնենք, մարտի 11-12-ին ՀՀ ԱԺ-ում քննարկվում էր Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության 2019 թ-ի տարեկան զեկույցը:

Թաթոյանը պատգամավորների «պորտը տեղը դրեց»

Երկօրյա քննարկումներն անցան բավական թեժ մթնոլորտում: Իշխանամետ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից շատերը Թաթոյանի հասցեին իրենց ելույթներում բավական կոշտ քննադատություններ հնչեցրեցին, որոնք ՄԻՊ-ը պատասխանեց իր ամփոփիչ ելույթում: