«Այնքան մարդ կարող է «նստել»». պատգամավորները վեճի ժամանակ անդրադարձան նաև Սերժ Սարգսյանին

Ալեն Սիմոնյանն ԱԺ միջանցքում Էդմոն Մարուքյանի հետ վիճաբանության ժամանակ չբացառեց, որ Սերժ Սարգսյանը կարող է «նստել»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. Այսօր ԱԺ միջանցքում խորհրդարանի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանն ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վիճեցին ու փորձեցին պարզել նախկին «հաշիվները»։

Ալեն Սիմոնյանը սպասում է Էդմոն Մարուքյանի ու Անի Սամսոնյանի ներողությանը

Սիմոնյանը Մարուքյանին հիշեցրեց, որ հեղափոխության օրերին` 2018-ի ապրիլի 16-ին, երբ Երևանում ցույցը ցրելու համար լուսաձայնային նռնակներ են կիրառել, ինչի հետևանքով տուժել է նաև ինքը, Մարուքյանը չի դատապարտել կատարվածը։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը, սակայն, հակադարձեց` ասելով, թե տեսանյութ կա, որը շուտով կհրապարակի։ Ի պատասխան Սիմոնյանը նշեց՝ ինքն էլ հրապարկելու փաստեր ունի և խոստացավ դրանք շուտով ներկայացնել հանրությանը։

Դրանից հետո Սիմոնյանն հիշեց ՀՀ երրորդ նախագահին և հիշեցրեց՝ «Լուսավոր Հայաստանի» պատգամավորները «խնդրում էին», որ Սերժ Սարգսյանի հանդեպ այդքան ուշադիր չլինեն»։

«Սերժ Սարգսյանը ձեր Սերժ Սարգսյանն է»,– հակադարձեց Մարուքյանը և հարց ուղղեց ԱԺ փոխնախագահին՝ եթե  իրենցը չէ, ինչո՞ւ չեն «նստացնում» նրան։

«Իմ քայլը» խմբակցության դռնփակ նիստում մանդատը վայր դնելու հարց չի քննարկվել․ ԱԺ փոխխոսնակ

Սիմոնյանը չբացառեց, հնարավոր է՝ «նստացնեն»․ «Կարող է և նման բան էլ լինի, ով իմանա։ Դեռ էնքան մարդ կարող է նստել»։

Հիշեցնենք, որ ԱԺ–ում վիճաբանություն էր ծավալվել Մարուքյանի ու Սիմոնյանի միջև. Մարուքյանը Սիմոնյանին «հոգնած» և անբարոյականի վաստակ, իսկ Սիմոնյանը Մարուքյանին` «տրյապկա» էր անվանել։

Ալեն Սիմոնյանը պատասխանել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին

Մայիսի 8-ին էլ ԱԺ նիստի ժամանակ ծեծկռտուք տեղի ունեցավ «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի միջև։ Վեճին խառնվեցին նաև կառավարության անդամներն ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Փաշինյանը դեպքից ժամեր անց հանդես եկավ հայտարարությամբ՝ ասելով, որ տեղի ունեցածը սադրանք է։