ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի –Sputnik. Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը մտադիր է հնարավորինս արագ հրատարակել կենսագրական գիրքը, որը պատմում է իր և արքայազն Հարրի կյանքի մասին։ Տեղեկությունը հայտնում է Daily Mail պարբերականը։
Մարքլին մոտ աղբյուրները նշում են, որ դքսուհին գրքում պատմել է, թե ինչ էր կատարվում Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքում։
«Մեգանն ուզում է բացահայտել ողջ ճշմարտությունը, բացատրել, թե ինչու ինքն ու Հարրին այլ ելք չունեին, քան հրաժարվել թագավորական արտոնություններից», – նշել է աղբյուրներից մեկը։
«Ազատություն փնտրելիս. Հարրին, Մեգանն ու ժամանակակից թագավորական ընտանիքի ստեղծումը» գիրքը, որը հեղինակել են լրագրողներ Օմիդ Սկոբին և Քերոլին Դյուրանդը, լույս կտեսնի օգոստոսին։
Արքայազն Հարրին և Մեգան Մարքլն ուտելիք են հասցրել կարիքավորներին
Հիշեցնենք` ապրիլի 1-ից արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը դադարեցին կատարել բրիտանական թագավորական ընտանիքի անդամների պարտականությունները և սկսեցին ինքնուրույն ապրել: Նրանք որոշեցին տեղափոխվել ԱՄՆ, աշխատել և զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, հանուն դրա հրաժարվեցին թագավորական տիտղոսից, պետական ֆինանսավորումից և Sussex Royal ապրանքանիշից։ 2021 թվականին զույգը կկարողանա վերադարձնել իր թագավորական կարգավիճակը և վերականգնել նախկին կենսակերպը՝ կատարելով թագավորական ընտանիքի անդամների պարտականությունները:
Արեգը Ծաղկաձորից, իսկ Մեգանը Վինձորից, կամ ինչն է միավորում հայուհուն և արքայազնի կնոջը