«Վերին Լարսում» մնացածներին սնունդ և անհրաժեշտ պարագաներ են տարել

«Վերին Լարսում» այս պահին կա ՀՀ 15 քաղաքացի, ովքեր ցանկանում են ՌԴ-ից Վրաստանի տարածքով մեկնել Հայաստան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի — Sputnik. Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այսօր սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ են տարել «Վերին Լարսում» գտնվող ՀՀ քաղաքացիների համար։ Տեղեկությունը հայտնել է դեսպանության Facebook-յան էջը և լուսանկարներ հրապարակել։

Նշենք, որ «Վերին Լարսում» այս պահին կա ՀՀ 15 քաղաքացի, ովքեր ցանկանում են ՌԴ-ից Վրաստանի տարածքով մեկնել Հայաստան։

Խոշոր պետությունները վերացնում են սահմանափակումները․ դոլարի փոխարժեքն աճում է

Դեսպանության ներկայացուցիչները զրույց են ունեցել քաղաքացիների հետ, ներկայացրել համավարակի պատճառով ստեղծված իրավիճակը և Վրաստանում գործող սահմանափակումները և կոչ արել վերադառնալ իրենց բնակության վայրերը՝ մինչև սահմանի բացումը։

Դիվանագետները նշել են, որ, նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված, արտերկրում հայտնված ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Հայաստան իրականացվում է բացառապես պարետատան և ՀՀ ԱԳՆ համակարգմամբ՝ ըստ մշակված ժամանակացույցի ու գործողությունների ծրագրի և դրանից դուրս իրականացված անհատական նախաձեռնությունները, որոնք տեղի են ունենում ներդրված սահմանափակումների խախտմամբ, կարող են հանգեցնել անվերահսկելի հետևանքների և խաթարել քաղաքացիների տեղափոխման աշխատանքները:

ՌԴ–ն աստիճանաբար հանում է սահմանափակումները, բայց չի թուլացնի պայքարը վարակի դեմ․ Պուտին

Հիշեցնենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարարություն նայսօր հայտարարություն էր տարածել, որում նշել էր, որ «Վերին Լարսի» անցակետը շարունակում է փակված մնալ օտարերկրյա, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների համար: Գերատեսչությունն անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ էր անել վերադառնալ մինչ օրս իրենց բնակության վայրեր, հերթագրվել արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում, որոնց կողմից էլ համակարգվում է վերադարձը Հայաստան: