Ռուսաստանում ահաբեկչություն են կանխել. ԱԴԾ-ն հայտարարություն է տարածել

Ահաբեկչություն նախապատրաստելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, ՌԴ քաղաքացին ձերբակալվել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik․ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է, որ կանխվել է այսօր Տվերի մարզի Կիմրի քաղաքում նախապատրաստվող ահաբեկչությունը։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Խոշոր ահաբեկչություն սիրիական Աֆրինում․ ԱՄՆ պետքարտուղարը համերաշխության կոչ է արել

Հաղորդագրության համաձայն՝ ձերբակալվածից բռնագրավվել է հրազեն, սառը զենք և մի քանի Մոլոտովի կոկտեյլ։

Նշվում է, որ ձերբակալվածը 2001թ․-ին ծնված ՌԴ քաղաքացի է, որը մասնակցել է պետծառայողների և իրավապահ մարմինների վրա զինված հարձակման և պետական մարմինների շենքերի հրկիզման նախապատրաստական աշխատանքներին։

Չարագործի մոտ հայտնաբերվել են նաև օրագրեր՝ ծրագրվող հանցագործության տվյալներով։

Ահաբեկչություն կազմակերպելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, երիտասարդը ձերբակալվել է։ Հանցագործության կազմակերպման դրդապատճառները չեն նշվում։

Ռուսաստանի ԱԴԾ-ն առնվազն երկու ահաբեկչություն է կանխել