Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը 14 գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ

Ռոբերտ Քոչարյանի գործով Եվրոպական դատարան ներկայացրած 14 գանգատներից տասն արդեն իսկ գրանցվել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը Մարդու իրավունքների եվրոպական դատարան նոր գանգատ է ներկայացրել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում լուրը հայտնեց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։

«Նոր գանգատը, մասնավորապես, վերաբերում է Քոչարյանի խափանման միջոցի հարցն ամիսներով չքննելուն այն պայմաններում, երբ կորոնավիրուսի հետ կապված նման վիճակ ունենք երկրում»,–ասաց Ալումյանը։

Նա հայտնեց, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ և 5-րդ հոդվածներին է վերաբերում նոր գանգատը, համապատասխանաբար` խոշտանգումների արգելքն ու ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը։

 Ընդհանուր առմամբ, Ալումյանի խոսքով, Քոչարյանի գործով 14 գանգատ են ներկայացրել ՄԻԵԴ, որոնցից տասն արդեն իսկ գրանցվել են։

Ռոբերտ Քոչարյանին վիրահատել են

Հիշեցնենք, որ այսօր Քոչարյանի պաշտպանական թիմը հայտարարություն էր տարածել` հայտնելով, որ նրան վիրահատել են։

Մինչ այս Քոչարյանը ստացիոնար բուժում էր ստանում «Իզմիրլյանում»։ Քննարկվում էր նրա` մայիսի 9-ին կայանալիք դատական նիստին ներկա լինել–չլինելու հարցը, սակայն Քոչարյանը ներկա էր իր և մյուսների գործով դատական նիստին։ Այդ օրը ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը հանդես եկան Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկով։

Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին դատարանի որոշումը կհրապարակվի մայիսի 13-ին` ժամը 17։50-ին։

Քոչարյանի դեմ հարուցված քրգործի դատական պրոցեսը քաղաքականացված է. Կարեն Կարապետյան

ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին: 2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ: Երկրորդ նախագահին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված։

«Ես ակնկալում էի, որ ինձ մեկ հարց կտայիք». Քոչարյանը` դատավորին