Պատվաստանյութ կորոնավիրուսի դեմ․ դեռ որքա՞ն է պետք սպասել փրկությանը. տեսանյութ

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման ուղղությամբ աշխատում են ամբողջ աշխարհի գիտնականներն ու բժիշկները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Աշխարհը «գրաված» կորոնավիրուսի համավարակի դեմ պատվաստանյութի մշակումն համար առաջին խնդիրն է այսօր շատ երկրների համար։

RT–ի պատրաստած` «Պատվաստանյութ. Ինչու այդքան երկար սպասել» տեսանյութում ներկայացվում է, թե քանի մարդ է պետք թեստերի համար, որ փուլն է ամենաերկարը տևում ու ինչու COVID-19-ի դեմ դեղը մեկ տարուց շուտ չի գտնվի։

Հաջող մշակումների մասին գիտնականների հայտարարությունները չեն նշանակում, որ պատվաստանյութը ստեղծվել է, քանի որ մկների վրա փորձարկումներից մինչև  վերջնական տարբերակի ստեղծումը շատ երկար  ճանապարհ է։

Վարակաբանները կարծում են, որ գիտնականներից շատերը իրենց ցանկությունը որպես իրականություն են ներկայացնում։

Գիտնականները կորոնավիրուսի փոխանցման նոր եղանակ են հայտնաբերել

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։