ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik․ Ռուսական «Ռոստով» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը տնային պայմաններում մարզվում է` փոքրիկ դստերը մեջքին դրած։ Նրանց մարզման հոլովակը ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը տեղադրել է Twitter-ի իր միկրոբլոկում։
«Տնային մարզում` ավել ծանրությամբ»,-մակագրված է տեսանյութը։
Ինքը՝ Խորեն Բայրամյանը նշել է, որ մարզումներին ոչ մի կորոնավիրուսի համաճարակ չի կարող խանգարել։
«Ես վերադարձա»․ Մայք Թայսոնը ցուցադրել է շլացնող մարզավիճակը․ տեսանյութ
«Կորոնավիրուսը բոլորիս ստիպեց տանը մնալ, բայց մարզումներին ոչինչ չի խանգարի»,-ասել է ֆուտբոլիստը։
Նշենք, որ ռուսական պրեմիեր-լիգայի այս խաղաշրջանում Խորեն Բայրամյանը «Ռոստովի» կազմում 20 խաղ է անցկացրել` դառնալով 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։