Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցները, չնայած այս օրերին ծանրաբեռնված աշխատանքին ու հոգնածությանը, չեն մոռանում նաև իրենց պացիենտների տրամադրության մասին:
Հայ ֆուտբոլիստի յուրահատուկ մարզումը. դստրիկը` ծանրության փոխարեն. տեսանյութ
Նշված հիվանդանոցում արդեն մի քանի օր կորոնավիրուսից բուժվող ՀՀ ԱԻՆ աշխատակցուհի Նազելի Էլբակյանը Facebook-ում տեսանյութ է հրապարակել, որտեղ հիվանդանոցի բուժանձնակազմի անդամներն իրենց հիվանդներին համար կատարում են Գուսան Շերամի «Պարտեզում վարդեր բացվել» երգը:
Վերա Բրեժնևան և Կոնստանտին Մելաձեն «հայկական» երգ են երգում կորոնավիրուսի մասին. տեսանյութ
«Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժանձնակազմը փորձում է ինձ ժպիտ պարգևել։ Շնորհակալություն հոգատար վերաբերմունքի համար»,- գրում է օգտատերը:
Նշենք, որ Նազելի Էլբակյանն իր մոտ կորոնավիրուսի վարակի հայտնաբերման մասին facebook-ում հայտնել էր մայիսի 8-ին:
Ֆրանսիացի բժիշկները պարում են «Ով սիրուն, սիրուն» երգի ներքո. տեսանյութ