Դմիտրի Պեսկովը վարակվել է COVID-19-ով

Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարը հայտնել է, որ այս պահին գտնվում է հիվանդանոցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik․ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը վարակվել է կորոնավիրուսով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Պեսկովն ասել է, որ հիմա հիվանդանոցում է։

Ավելի վաղ՝ ապրիլի 30-ին, կորոնավիրուսով վարակվելու մասին հայտնել էր Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։

Միշուստինի հետ պատահածից հետո Պուտինի առողջության մասին ավելի շատ են հոգ տանում

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։