«Ես վերադարձա»․ Մայք Թայսոնը ցուցադրել է շլացնող մարզավիճակը․ տեսանյութ

Մայք Թայսոնը վստահ է, որ անհնարին ոչինչ չկա, միայն պետք է քայլեր ձեռնարկել, որ մտքերն իրականություն դառնան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը ցուցադրել է, թե ինչ հիանալի մարզավիճակում է։

53-ամյա մարզիկը Instagram-ի  էջում հրապարակել է ցնցող տեսանյութ իր մարզումներից։
Կադրերում երևում է, որ Թայսոնն իր հարվածներով չի զիջում նախկին մարզավիճակին։

Մեծ սպորտից նրան ճանապարհում էին հոտնկայս. «հայկական» էյսի» վարպետը 50 տարեկան է

«Ամեն ինչ հնարավոր է, երբ դու մտածում ես այդ ուղղությամբ»,- տեսանյութին կից գրել է մարզիկը։
Տեսանյութի վերջում Թայսոնն ասում է․ «Ես վերադարձա»։

Աշխարհառչակ բրանցքամարտիկի տեսանյութի տակ մեկնաբանություն է թողել ճանաչված ռեպեր 50cent-ը։

«Ինձ թվում է՝ Մայքը պատրաստ է կրկին հաղթել մենամարտերում »,-գրել է նա։

«Գրողը տանի, և դու պետք է մեզ համոզես, որ 53 տարեկան ես», «քեզ հետ մենամարտողը հավանաբար պետք է կա՛մ շատ համարձակ լինի, կա՛մ չափից դուրս հիմար»,- գրել են երկրպագուները։

Ժամերի ընթացքում տեսանյութը հավանել են ավելի քան 5 միլիոն օգտատերեր։

Թայսոն մականունով չիխուախուան պարում է հայկական հիթի տակ ու դուդուկ է սիրում. տեսանյութ