Զինված անձը մտել է «ՎՏԲ Արմենիա» բանկի Նոր Նորքի մասնաճյուղ

Դեպքի վայրում արդեն իսկ աշխատում են ոստիկանները։ Կատարվածի վերաբերյալ մանրամասներ կհաղորդեն ավելի ուշ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Զինված անձը մտել է «ՎՏԲ Արմենիա» բանկի` Նոր Նորքի 9-րդ զանգվածում գտնվող մասնաճյուղ։ Sputnik Արմենիային լուրը հայտնեցին ոստիկանության լրատվության ծառայությունից։

Հերթական զինված և դիմակավորված հարձակումը Երևանում. թալանել են «Բոքոնիկը»

«Առավոտյան 10։40-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ զինված անձը մտել է «ՎՏԲ Արմենիա» բանկի մասնաճյուղ։ Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը»,–ասացին ոստիկանության լրատվական ծառայությունից։

Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանները, և դեպքի հետ կապված մանրամասներ կհաղորդվեն ավելի ուշ։

Զինված միջադեպ Էջմիածնում. վիրավորին հիվանդանոց են տարել, իրավապահները դեպքի վայրում են