ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ձեռքի ախտահանիչ միջոցների և դիմակների գների մոնիթորինգ է արել և հրապարակել արդյունքները:
«ՏՄՊՊՀ–ն երեք խոշոր դեղատնային ցանցերում՝ «Նատալի ֆարմ», «Վագա ֆարմ» ՍՊԸ-ներում և «Ալֆա ֆարմ» ՓԲԸ-ում ձեռքի ախտահանիչ միջոցների և բժշկական դիմակների գների մոնիտորինգ է արել մարտի 16-ից մինչև ապրիլի վերջն ընկած ժամանակահատվածում: Դրանց գները հիմնականում կայուն են եղել»,–նշվում է հաղորդագրության մեջ։
Կորոնավիրուսը չի նահանջում, գները շարունակում են աճել, կանխատեսումները ևս լավատեսական չեն
Համաձայն արձանագրված տվյալների՝ ձեռքի ախտահանիչ միջոցները (100 մլ) վերոնշյալ ժամանակահատվածում վաճառվել են 740-990 դրամով, դիմակի գինը կազմել է 200–250 դրամ:
Հիշեցնենք, որ մարտին մի շարք դեղատներում ինչպես դիմակների, այնպես էլ ալկոգելի դեֆիցիտ կար։ Սոցցանցերում հաճախ էին հայտնվում լուսանկարներ, որոնցում երևում էր այս կամ այն դեղատան վրա փակցված հայտարարությունը` «Դիմակ չունենք»։ Ինչ վերաբերում է գներին, ապա դրանց հետ կապված էլ մտահոգություններ էին հնչում, քանի որ տարբեր դեղատներում գները տարբեր էին լինում։
Տավուշի մարզում նոր արտադրություն կբացվի. Հայաստանում դիմակների պակաս չի լինի