Սպանություն Արմավիրում. 29–ամյա քաղաքացու վրա կրակել են իր տան մեջ

Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Արմավիր քաղաքում սպանություն է տեղի ունեցել։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն, 2020թ. մայիսի 10-ին՝ ժամը 02:40-ի սահմաններում, անհայտ անձը, մուտք գործելով Արմավիր քաղաքի Չարենցի փողոցում գտնվող տներից մեկը, իր մոտ պահվող 16 տրամաչափի որսորդական հրացանով, մեկ կրակոց է արձակել նույն տան 29-ամյա բնակչի ուղղությամբ և դիմել փախուստի:

Գեղակերտում անծանոթ անձը դանակահարել է իր հողամասում ելակ հավաքելու գնացած տղամարդուն

Վերջինս ստացված մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ (սպանություն) հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվել են մի շարք անհետաձգելի քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել է 16 տրամաչափի փամփուշտի խոշոր տրամաչափի կոտորակ և նույն տրամաչափի պարկուճի պլաստմասե խիճ:

Արցախում մահացած զինծառայողի դեպքով քրգործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով

Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետքաբանական, դատագենետիկական, դատահամակարգչատեխնիկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: