Սարսափելի հրդեհ Կրասնոգորսկում. կան զոհեր և վիրավորներ. տեսանյութ

Ծերերի հանգստյան տան բնակիչների մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել, քննություն է տարվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի –Sputnik. Մերձմոսկովյան Կրասնոգորսկում ծերերի հանգստյան տանը բռնկած հրդեհի հետևանքով մահացել է 9 մարդ և նույնքան մարդ տուժել։ Տեղեկությունը  հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Դեպքը տեղի է ունեցել կիրակի լույս երկուշաբթի գիշերը։ Նախնական տվյալներով` հրդեհի բռնկման պատճառ կարող էր լինել էլեկտրալարերի անսարքությունը։ Մեկ այլ վարկածով` կրակի հետ անզգույշ վերաբերմունքը։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Նշվում է, որ հանգստյան տունը գրանցված չի եղել։ Ինչպես տեղեկացրել է քաղաքապետ Էլմիրա Խայմուրզինան, քննությունը կպարզի, թե ով է մասնավոր տանը «ծերերի համար հանգստյան տուն» կազմակերպել։

Ավտովթար Վայոց Ձորում. մեկ մարդ զոհվել է, կան վիրավորներ

«Ով և ինչ հիմքով է ծերերի հանգստյան տուն ստեղծել` այժմ պարզում են քննչական մարմինները։ Համոզված եմ, որ ողբերգության բոլոր մեղավորները կհայտնաբերվեն և կպատժվեն», – նշել է Խայմուրզինան։

Բոլոր տուժածներին հոգեբանական օգնություն  կցուցաբերվի։ Դեպքի վայրում քննիչներ և քրեագետներ են աշխատում։ Հրդեհից տուժածների համար նաև օգնության շտաբ է ստեղծվել։

Հրդեհի հետևանքով 9 մարդու մահվան դեպով քրեական գործ է հարուցվել «անզգուշությամբ երկու և ավելի անձանց մահվան հանգեցրած` անվտանգության պահանջներին չհամապատասխանող աշխատանքի կատարում կամ ծառայությունների մատուցում» հոդվածով։