Ինչքան գումար է արդեն տրամադրվել հակաճգնաժամային 17 միջոցառումների շրջանակներում

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնյոթերորդ միջոցառումն ընդունվել է ՀՀ կառավարության մայիսի 7–ի նիստում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Կառավարության ընդունած հակաճգնաժամային 17 միջոցառումների շրջանակներում այս պահի դրությամբ ՀՀ քաղաքացիների և իրավաբանական անձանց միջև բաշխվել է 70.3 միլիարդ դրամ:

Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել․ ՀՀ-ում քանի՞սն են օգտվել աջակցության ծրագրերից

Տեղեկությունը Facebook–ի իր էջում հրապարակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ մայիսի 7–ի ՀՀ կառավարության նիստում ընդունվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման դեռևս վերջին` տասնյոթերորդ միջոցառումը։

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունն արդեն ընդունել է ինչպես բնակչության, այնպես էլ մինչև 300 մլն դոլար ընդհանուր արժողությամբ բիզնեսի աջակցության հակաճգնաժամային փաթեթներ: Դրանց մի մասը սոցիալական բնույթ ունեն, մյուս մասը՝ տնտեսական: Վերջիններս առավելապես բիզնեսի տարբեր տեսակներին անտոկոս (կառավարության կողմից սուբսիդավորված) վարկեր են առաջարկում աշխատավարձ վճարելու, հումք ու սարքավորումներ ձեռք բերելու, հարկերը վճարելու, կոմունալ մուծումների, իրենց նախկին վարկային պարտավորությունների ֆինանսավորման համար։

Ինչ վերաբերում է սոցիալական հակաճգնաժամային միջոցներին, ապա դրանք ենթադրում են բնակչության տարբեր կատեգորիաներին միանվագ և ոչ այնքան մեծ (թեև անհատույց) օգնություն ցուցաբերել։

Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում բաշխվել է շուրջ 57 մլրդ դրամ. Փաշինյան

Կառավարությունը, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 17` տնտեսական և սոցիալական միջոցառումներ է իրականացնում։