Գեղակերտում անծանոթ անձը դանակահարել է իր հողամասում ելակ հավաքելու գնացած տղամարդուն

Անծանոթ անձը նախ մտել է ուրիշի հողատարածք, իսկ հետո սեփականատիրոջը տեսնելով` դանակահարել է նրան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ երեկ Արմավիրում սպանության փորձ է կատարվել 41-ամյա մի տղամարդու նկատմամբ, ինչի համար քրգործ է հարուցվել։

«Մայիսի 10-ին՝ ժամը 06:20-ին, «Վաղարշապատի» ԲԿ–ից հաղորդում է ստացվել, որ պարանոցի և կրծքավանդակի ծակած կտրած վերքեր, տրավմատիկ շոկ ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Գեղակերտ գյուղի 41-ամյա բնակիչը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Պարզվել է, որ մայիսի 10-ին՝ ժամը 05:00-ից մինչև 05:30-ն ընկած ժամանակահատվածում, 41-ամյա տղամարդն իր կնոջ և Էջմիածին քաղաքի բնակչուհու հետ ելակ հավաքելու նպատակով գնացել են Գեղակերտ գյուղի վարչական տարածքում գտնվող` իրեն պատկանող հողատարածք:

Դանակահարություն Երևանում. 17-ամյա տղան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

Վանաձորցի 22–ամյա տղան կալանավորվել է բանակից խուսափելու համար. այլ կալանավորված էլ կա

Հասնելով այնտեղ՝ նկատել են անծանոթ անձի և փորձել պարզել իրենց հողատարածքում նրա գտնվելու պատճառը։ Անծանոթ տղամարդը, ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, դանակով հարվածներ է հասցրել Գեղակերտ գյուղի բնակչի կենսական կարևոր օրգաններին՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք։ Սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չհասցնելով՝ նա դիմել է փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ (սպանության փորձ) հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությունը շարունակվում է:

Զինված անձը մտել է «ՎՏԲ Արմենիա» բանկի Նոր Նորքի մասնաճյուղ