Արդյո՞ք տղամարդը զինված էր. ՎՏԲ-ից հայտնել են, թե ինչ է տեղի ունեցել իրականում

Այս պահին բանկի ներկայացուցիչները համագործակցում են իրավապահ մարմինների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik․ ՎՏԲ բանկից Sputnik Արմենիային հայտնել են, որ բանկի երևանյան մասնաճյուղերից մեկը գրավելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ 

Զինված անձը մտել է «ՎՏԲ Արմենիա» բանկի Նոր Նորքի մասնաճյուղ

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այսօր` մայիսի 11-ին, զինված տղամարդը ներխուժել է ՎՏԲ բանկի` Նորքի 9-րդ զանգվածում գտնվող մասնաճյուղ։

«Դեպքը տեղի է ունեցել այսօր` Վիլնյուսի 3/84 հասցեում գտնվող մեր մասնաճյուղում։ Կասկածյալ տղամարդը զենքի մուլյաժ է օգտագործել։ Բանկի աշխատակիցները օպերատիվ են արձագանքել. ոստիկանություն են կանչել և վիճակն արագ կարգավորվել է»,-նշեցին ՎՏԲ-ից։

Բանկից հայտնեցին նաև, որ տվյալ դեպքի կապակցությամբ համագործակցում են իրավապահ մարմինների հետ։

Դավթաշենի ռեստորաններից մեկում զինված անձը կրակոցներ է արձակել. տեսանյութ