Արցախում մահացած զինծառայողի դեպքով քրգործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Արցախում մահացած զինծառայողի դեպքով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 360.1 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում) նախատեսված հանցագործության հատկանիշներով։

Արցախում արտակարգ դրության ժամկետը երկարացվել է ևս մեկ ամսով

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2020թ. մայիսի 10-ին` ժամը 17:55-ի սահմաններում, N զորամասի կրակային դիրքի հարակից տարածքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սասուն Սուրենի Մարգարյանի դին` կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վնասվածքով։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու համար: