Արցախում արտակարգ դրության ժամկետը երկարացվել է ևս մեկ ամսով

Նախագահ Բակո Սահակյանի հրամանով` Արցախում արտակարգ դրության ռեժիմ կգործի մինչև 2020թ.–ի հունիսի 11-ը, ժամը 22:00-ը ներառյալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Արցախում ևս մեկ ամսով երկարաձգվել է արտակարգ դրության ժամկետը։

«Հաշվի առնելով, որ Արցախում նոր կորոնավիրուսային հիվանդության հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին և առողջությանը ՝ երկարաձգվել է Արցախում ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը։ Այսպիսով` Արցախում մինչև 2020թ.–ի հունիսի 11-ը` ժամը 22:00-ը ներառյալ, արտակարգ դրություն է սահմանվել»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Արցախում արտակարգ դրություն էր սահմանվել ապրիլի 12-ին` մինչև մայիսի 12-ը ժամկետով։ Այսօր առավոտվա տվյալներով` Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը 14-ն է, որից ութն արդեն իսկ բուժվել է։ Արցախում 15 քաղաքացի է մեկուսացված։

Արցախում կորոնավիրուսով վարակվելու նոր դեպքեր են գրանցվել. աղբյուրը Նոր Վերինշենն է