ԱԺ-ը շարունակում է աշխատանքն առանց «Լուսավոր Հայաստանի»

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը մայիսի 8-ին տեղի ունեցած միջադեպից հետո խորհրդարանի նիստերի դահլիճ չի վերադարձել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Մայիսի 8-ին տեղի ունեցած միջադեպից հետո ՀՀ ԱԺ-ն այսօր շարունակում է ընդհատված նիստը:

Նիստին մասնակցում է 84 պատգամավոր: Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանը», ինչպես և հայտարարել էր, խորհրդարանի նիստերի դահլիճ չի վերադարձել:

«Ես չէի սպասում, որ Սասուն Միքայելյանը կխփի». Էդմոն Մարուքյանը խոսեց ԱԺ–ի ծեծկռտուքի մասին

Հիշեցնենք՝ մայիսի 8-ի նիստում «Իմ քալյը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն իր ելույթում վիրավորական արտահայտություններ օգտագործեց ընդդիմադիրների նկատմամբ՝ նրանց կոչելով «բութ» ու «սրիկա»: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ զգուշացրեց, որ նման արտահայտությունները լարում են առաջացնում:

«Իմ քայլից» Սասուն Միքայելյանին դուր չեկավ Մարուքյանի նկատողությունն իր թիմակցին: Նա սպառնաց, որ «կցխի» Մարուքյանին ու ձեռքը տարավ իր առջև դրված ջրի շշին: Հարևանությամբ նստած Անդրանիկ Քոչարյանն այն ժամանակին հեռացրեց:

Բայց Միքայելյանը վեր կացավ տեղից ու գնաց դեպի ամբիոնի մոտ կանգնած Մարուքյանը: Վերջինն էլ ամբիոնից իջավ ու ընդառաջ գնաց Միքայելյանին: Ճիշտ դահլիճի կենտրոնում նա ապտակեց Մարուքյանին, ապա սկսեցին խփել ու քաշքշել միմյանց: Մյուսներն էլ վազեցին օգնության ու արդեն դժվար էր հասկանալ, թե ով ում է հարվածում:

Վեճին խառնվեցին նաև դահլիճում գտնվող կառավարության անդամներն ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նշենք, որ այս ամենը տեղի էր ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ։

Ի՞նչ էր անում Նիկոլ Փաշինյանը, երբ ԱԺ-ում պատգամավորներն իրար էին ծեծում․ տեսանյութ

Միջադեպից հետո հայտարարվեց ընդմիջում, որի ընթացքում խմբակցությունները դռնփակ նստեր անցկացրեցին, վարչապետ Փաշինյանը նաև դռնփակ հանդիպում ունեցավ «Լուսավոր Հայաստանի» պատգամավորների հետ:

Առաջնորդը միշտ անսխալական է, իսկ առանձին անհատը ճշմարտության կրող չի կարող լինել

Իսկ ժամեր անց, երբ ԱԺ-ն վերադարձավ իր բնականոն աշխատանքին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը տեղի ունեցածը որակեց «քաղաքական» իրողություն՝ համոզմունք հայտնելով, որ դրան պետք է քաղաքական գնահատական տրվի: Մարուքյանը հայտարարեց, որ «Լուսավոր Հայաստանը» լքում է ԱԺ նիստերի դահլիճը և քաղաքական հետևանքներից ու եզրահանգումներից կախված կորոշի իր հետագա անելիքները: