ԱԺ–ի ծեծկռտուքի առնչությամբ նյութերը կուսումնասիրի ՀՔԾ–ն

Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ընթացքը կլուծվի հատուկ քննչական ծառայությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները, դրանցում ներկայացված տեսանյութն ուղարկվել է ՀՔԾ: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Փաշինյանը միտումնավոր է ԼՀԿ–ին պիտակավորում որպես «նախկինների». հայտարարություն

«Դատախազությունն ուսումնասիրել է խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքի տեսանյութը, ԶԼՄ հրապարակումները։ Դրանք ուղարկվել են ՀՔԾ` ընթացքը լուծելու համար»,–ասաց Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 8-ի ԱԺ նիստի ժամանակ ծեծկռտուք էր տեղի ունեցել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև։ Վեճին խառնվել են նաև դահլիճում գտնվող կառավարության անդամներն ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Փաշինյանը դեպքից ժամեր անց հանդես էր եկել հայտարարությամբ` ասելով, որ տեղի ունեցածը սադրանք է։

Մարդիկ բաժանվել են խմբերի ու հայհոյում են իրար. ՀՀ ՄԻՊ-ը` սոցիալական կայքերի մասին