Երևանում փայտաշեն տնակ է այրվել․ կա տուժած

Տնակն ամբողջությամբ այրվել է։ Տուժածին տեղափոխել են «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Երևանի Գրիբոյեդովի փողոցում փայտաշեն տնակն ամբողջությամբ այրվել է, կա տուժած։  Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը։ 

Սարսափելի հրդեհ Կրասնոգորսկում. կան զոհեր և վիրավորներ. տեսանյութ

«Մայիսի 11-ին, ժամը 05:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գրիբոյեդովի փողոցի թիվ 21/4 շենքի մոտակայքում այրվում է անվադող: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է փայտաշեն տնակ (մոտ 10 քմ)․ կա տուժած»,- նշված է ԱԻՆ տարածած հաղորդագրության մեջ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։48-ին, մարվել՝ 06։06-ին։ Տնակն ամբողջությամբ այրվել է։ Տուժած քաղաքացին հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։

Ողբերգական հրդեհ Լենինգրադի մարզում․ 8 մահացածից 6-ը երեխաներ են